ԱՄՆ-ում գործող Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտը (ISW) իր զեկույցում նշել է, որ Կրեմլը փնտրում է ուղիներ՝ շեղելու ուշադրությունը «ռուսական ռազմական ուժերի անկարողությունից»՝ Մոսկվայի նպատակներին հասնելու համար, և կարող է միջուկային միջադեպ հրահրել դրա համար։
Զեկույցում նշվում է, որ քանի որ Ռուսաստանի լայնածավալ ներխուժումը Ուկրաինա մտնում է իր հինգերորդ տարին, Մոսկվան կարող է փորձել շեղել ուշադրությունը իր անբավարար մարտական կարողություններից՝ հնարավոր միջուկային խայծի գործողությամբ։
Ուկրաինայի միջուկային էներգիայի ենթակառուցվածքները բազմիցս թիրախավորվել են Ռուսաստանի կողմից, որը հարվածել է ատոմակայաններին և օժանդակ ենթակառուցվածքներին։ Նման հարձակումները կարող են հանգեցնել ռադիոլոգիական միջադեպի։
«Ռուսաստանը կարող է դիտավորյալ կամ ակամա հրահրել միջադեպ, ապա մեղադրել Ուկրաինային միջուկային կամ ռադիոակտիվ զենք օգտագործելու մեջ», – նշվում է զեկույցում։
Սկզբնաղբյուրը՝ Euronews լրատվական կայք
