Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցի Եվրոպական համայնքի Երևանի գագաթնաժողովին: Այս մասին ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
«Իմ տվյալներով՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը կկայանա մայիսին Հայաստանում, Ադրբեջանի նախագահի մասնակցություն չի նախատեսվում։ Այս ձևաչափի շրջանակներում ներկայացվածությունն իրականացվում է բացառապես պետությունների ղեկավարների մակարդակով, ինչը համապատասխանում է դրա սկզբնական հայեցակարգին»,- հայտարարել է Բայրամովը՝ հավելելով, որ Ալիևը մայիսին չի ժամանի Հայաստան։
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը կանցկացվի Երևանում, 2026 թվականի մայիսի 4-ին։
Սկզբնաղբյուրը՝Օragir.news լրատվական կայք
