Հանդեսը նշում է, որ Su-57-ի դեպքում Հնդկաստանը կարող է գործել նույն կերպ, ինչպես ձեռք է բերել չորրորդ սերնդի 50 Su-30MKI ինքնաթիռ. այսինքն՝ մի քանի տասնյակ պատրաստի կործանիչներ գնելուց հետո աստիճանաբար սկսել դրանց արտադրությունը երկրի ներսում։

Հրապարակումը գրում է, որ Նյու Դելին ուսումնասիրում է երեք հիմնական տարբերակ՝ պատրաստի ինքնաթիռների գնում, Հնդկաստանում լիցենզավորված արտադրություն և Su-57 կործանիչի սեփական տարբերակի մշակում։

Վերջին դեպքում, ինչպես նշում է MWM-ը, հինգերորդ սերնդի կործանիչի հնդկական տարբերակը կունենա ռուսական կորպուս և շարժիչներ, որոնք կհամալրվեն հնդկական ավիոնիկայով և ծրագրային ապահովմամբ։

«Հնդկական արդյունաբերության՝ 2030-ականների կեսերին մրցունակ օդային ռադար և այլ ենթահամակարգեր ապահովելու կարողությունը մնում է կասկածելի», – նշում է ամսագիրը։

MWM-ը նախկինում նշել էր, որ ռուսական հինգերորդ սերնդի Su-57 կործանիչը նոր հնարավորություն ունի Հնդկաստանում, քանի որ Ֆրանսիան հրաժարվել է Նյու Դելիին հասանելիություն տրամադրել։

Սկզբնաղբյուրը՝Lenta  լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *