Աֆղանական ուժերը հարձակվել են Պակիստանում «միջուկային օբյեկտի» վրա։ Այս մասին հաղորդել է աֆղանական Ariana News հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին։
Հեռուստաալիքը պնդում է, որ հարյուրավոր զոհեր և վիրավորներ են տեղափոխվել Իսլամաբադի հիվանդանոց։
Աֆղանստանը նաև հարվածել է Խայբեր-Պախտունխվա նահանգի Կոկալ շրջանում գտնվող ռազմական կենտրոնին։
Աֆղանստանը փետրվարի 26-ի երեկոյան հայտարարել է Պակիստանի սահմանամերձ շրջաններում հարձակողական ռազմական գործողության մեկնարկի մասին։
Ի պատասխան՝ պակիստանյան ուժերը հարվածել են աֆղանական զինամթերքի պահեստին, ապա՝ Քաբուլին։ Այսօր` առավոտյան, Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ավարտել է իր ռազմական գործողությունը Պակիստանում։
Սակայն օրվա ընթացքում մարտերը վերսկսվել են։
Սկզբնաղբյուրը՝ Kommersant լրատվական կայք
