«Թաղման նպաստները տրամադրվելու են մեր այն քաղաքացիներին, որոնք օգտվում են անապահովության համակարգից»:

Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ մնացած բոլոր քաղաքացիների դեպքում այդ գումարներն ուղղվելու են կենսաթոշակային ֆոնդին:

«Կենսաթոշակները 1000 դրամով բարձրանալու են, ինչը, կարծում եմ, շատ ավելի կարևոր է, քան նպաստի այդ տեսակը բոլորին տալը:

Նվազագույն կենսաթոշակը 1000 դրամով է բարձրանալու, մնացածի դեպքում բանաձև կա, որի միջոցով հաշվարկ կարվի»,- մանրամասնել է նախարարը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *