Դեմի Մուրը Actor Awards 2026-ի կարմիր գորգին ներկայացել է «Schiaparelli»-ի ապշեցուցիչ զգեստով։ Նրա թարմ կարճ մազերը հավաքված էին ետ, իսկ դիմահարդարումը կատարյալ էր. կարմրությունը, աչքի մատիտը և վարդագույն շրթներկը ընդգծում էին նրա անթերի մաշկը։
Այնուամենայնիվ, ոչ թե շքեղ հանդերձանքը, այլ Դեմիի բացառիկ նիհար կազմվածքը բուռն քննարկումներ է առաջացրել համացանցում։
Կարմիր գորգից նրա լուսանկարների հայտնվելուց հետո X-ի օգտատերերը սկսեցին ենթադրություններ անել՝ արդյոք Մուրը օգտագործո՞ւմ է Ozempic՝ քաշի կորստի դեղամիջոց։
«Նա Ozempic է ընդունո՞ւմ»,-հարցրել է օգտատերերից մեկը։ «Շատ նիհար է», – գրել է մեկ ուրիշը։ «Նա անցյալ տարի այսպիսի տեսք չուներ, այնպես չէ՞», – հետաքրքրվել են երկրպագուները։ «Ամբողջ Հոլիվուդի ամբոխը Ozempic է ընդունում»,-կատակել է մեկ ուրիշը։
Սկզբնաղբյուրը՝ Style.news լրատվական կայք
