Ֆրանսիայի նախագահը շեշտեց, որ իսրայելա-ամերիկյան սկզբնական ռազմական գործողությունները «անցկացվել են միջազգային իրավունքի շրջանակներից դուրս» և Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի հետ միասին կոչ արեց անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մերձավոր Արևելքում ծավալվող ճգնաժամի համար պատասխանատվությունը դրեց Թեհրանի վրա, բայց միաժամանակ քննադատեց ԱՄՆ-Իսրայելական հարվածները, որոնք, նրա խոսքով, նպաստեցին լարվածության սրմանը։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը կրում է այս իրավիճակի հիմնական պատասխանատվությունը»,-ասաց Մակրոնը երեքշաբթի երեկոյան ազգին ուղղված հեռուստատեսային ուղերձում։
Ֆրանսիայի նախագահը նաև շեշտեց, որ իսրայելա-ամերիկյան սկզբնական ռազմական գործողությունները «անցկացվել են միջազգային իրավունքի շրջանակներից դուրս» և Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի հետ միասին կոչ արեց անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։
Սկզբնաղբյուրը՝ Euronews լրատվական կայք
