Ճարպակալումը զգալիորեն մեծացնում է սրտանոթային խանգարումների, շաքարախտի և այլ քրոնիկ հիվանդությունների զարգացման ռիսկը։
«ՍբերԶդորովյե» բժշկական ընկերության էնդոկրինոլոգ Վիկտորիա Սադովսկայան մարտի 4-ին՝ ճարպակալման համաշխարհային օրը, «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում խոսել է պատճառների, հետևանքների և ժամանակակից բուժման մոտեցումների մասին։
Մասնագետի խոսքով՝ ճարպակալումը քրոնիկ հիվանդություն է, որի դեպքում օրգանիզմում կուտակվում է ավելորդ ճարպային հյուսվածք։ Հիմնական պատճառները կալորիաների չափազանց օգտագործումն ու ֆիզիկական ակտիվության պակասն են։ Սակայն այս պաթոլոգիայի զարգացման վրա ազդում են նաև գենետիկ նախատրամադրվածությունը, էնդոկրին խանգարումները, այդ թվում՝ վահանաձև գեղձի և մակերիկամների հիվանդությունները, ինչպես նաև որոշակի դեղամիջոցների, ինչպիսիք են գլյուկոկորտիկոիդները, օգտագործումը։
«Ճարպակալումը պետք է բուժվի, քանի որ այն ոչ միայն զգալիորեն նվազեցնում է կյանքի որակը, այլև մեծացնում է մկանային-կմախքային խանգարումների, սրտանոթային հիվանդությունների, անպտղության և 2-րդ տիպի շաքարախտի ռիսկը։
Ճարպակալում ունեցող մարդիկ կարող են գլխացավեր, բարձր արյան ճնշում և հոդերի ցավ ունենալ»,- նշել է Սադովսկայան։
Սկզբնաղբյուրը՝ Iz.ru լրատվական կայք
