Եվրոպան մերժում է Ռուսաստանի առաջարկը՝ պաշտոնապես հայտարարել ՆԱՏՕ-ի արևելյան ընդլայնումից հրաժարվելու մասին:
Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան աջակցում են Հյուսիսատլանտյան դաշինքում «բաց դռների» քաղաքականությանը,- հայտնել են այդ երկրների պաշտոնյաները և դիվանագիտական աղբյուրները: Միևնույն ժամանակ, ԱՄՆ պաշտոնյաները հայտարարել են նոր անդամների ընդունումը կասեցնելու իրենց պատրաստակամության մասին:
Ռուսաստանը նախկինում, ի թիվս այլ բաների, պահանջել էր չեղարկել 2008 թվականի Բուխարեստի` ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի որոշումները` Ուկրաինայի հնարավոր ընդունման վերաբերյալ:
Մասնագետները կարծում են, որ առաջիկա տարիներին դաշինքը կմշակի փոխգործակցության նոր ձևաչափեր՝ առանց պաշտոնական անդամակցության, որպեսզի չապահովի պարտադիր անվտանգության երաշխիքներ:
Սկզբնաղբյուրը՝ Iz.ru լրատվական կայք
