Դերասան Կարեն Հովհաննիսյանը Go.sport FM-ի եթերում հաստատել է իր և կոնջ՝ Մանե Հակոբյանի ամուսնալուծության մասին լուրերը:

«Ես ու Մանեն շատ սիրուն ու կոկիկ, առանց ավելորդությունների բաժանվեցինք: Ժամանակի ընթացքում կուտակվում է ու ինչ-որ մի օր դու քեզ հաշիվ ես տալիս՝ ինչ է կատարվում առհասարակ: Ու մենք ամեն մեկս մեզ համար հաշիվ տվեցինք: Ինչու է բոլորի մոտ տպավորություն, որ եթե մարդիկ բաժանվում են, անպայման պետք է թշնամանան: Ոչ, մենք ամեն մեկս առանձին մարդիկ ենք և կարող ենք չլինել թշնամիներ: Պետք է սթափ դատես ամեն բան և հասկանաս, որ տարբեր մարդիկ եք: Մենք չենք կարողանում իրար հետ մեկ տանիքի տակ լինենք»,- ասել է Կարեն Հովհաննիսյանը:

Սկզբնաղբյուրը՝ Showbiz լրատվական կայք

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *