Հանձնարարվել է տարհանել ինչպես Թեհրանում գտնվող դեսպանատունը, այնպես էլ Թավրիզում գտնվող գլխավոր հյուպատոսությունը:
Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել են, որ այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
Նա ավելացրել է, որ հաշվի առնելով տեղի ունեցող զարգացումները՝ մարդկանց կյանքը չպետք է վտանգի ենթարկվի. «Ներկայում նախապատրաստական աշխատանքներ են տարվում դեսպանատան և գլխավոր հյուպատոսության տարհանման համար»։
