Շախմատը, որը ռազմավարության և ինտելեկտի խաղ է, դարեր շարունակ մնացել է մարդկանց միջև ինտելեկտուալ մրցակցության ամենակարևոր ձևերից մեկը։
Շախմատում ճանաչման ամենաբարձր մակարդակը դարձել է գրոսմայստերի կոչումը։ Այն շնորհվում է այն խաղացողներին, ովքեր ցուցաբերում են ակնառու հմտություն և բացառիկ նվիրվածություն խաղին։
Ստորև ներկայացված են ամենաշատ շախմատային գրոսմայստերներ ունեցող երկրները՝ ըստ Շախմատի միջազգային ֆեդերացիայի (FIDE):
Ռուսաստան – 256 գրոսմայստեր։
ԱՄՆ – 101 գրոսմայստեր։
Գերմանիա – 96 գրոսմայստեր։
Ուկրաինա՝ 93 գրոսմայստեր:
Հնդկաստան՝ 64 գրոսմայստեր:
Հունգարիա՝ 58 գրոսմայստեր:
Սերբիա՝ 58 գրոսմայստեր:
Լավագույն տասնյակը լրացնում են Իսպանիայի (56), Ֆրանսիայի (50) և Չինաստանի (48) գրոսմայստերները։ Չնայած պատմական առաջատարների համեմատ այս թվի համեմատաբար համեստ լինելուն, շախմատը դինամիկ զարգանում է Չինաստանում։ 1980-ական թվականներից ի վեր սպորտաձևին պետական աջակցությունն արդեն իսկ իր պտուղներն է տվել. չինացի գրոսմայստերները պարբերաբար մտնում են համաշխարհային էլիտա։ Նրանց թվում են Դին Լիժենը և կանանց աշխարհի բազմակի չեմպիոն Հոու Իֆանը։
Սկզբնաղբյուրը՝ Naked-science լրատվական կայք
