Իրաքյան Rudaw հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ամերիկյան ՀՕՊ համակարգը, ենթադրաբար, սխալմամբ հարվածել է Բահրեյնի մայրաքաղաք Մանամայի բնակելի շենքերին անօդաչու թռչող սարքի հարձակումը հետ մղելիս։

Ալիքը սոցիալական ցանցերից տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է Patriot հրթիռը, որը արձակումից հետո ինչ-ինչ պատճառներով ընկնում է բնակելի շենքերի վրա։

«Ենթադրվում է, որ Patriot հրթիռը պատահաբար հարվածել է շենքի, որի հետևանքով մի քանի մարդ վիրավորվել է», – հաղորդել է հեռուստաալիքը։

Սկզբնաղբյուրը՝ РИА Новости լրատվական կայք

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *