Իրանը չի դադարեցնի միջուկային տեխնոլոգիաների զարգացումը,- հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին։
«Միջուկային տեխնոլոգիաների զարգացումը կշարունակվի առանց դադարի», – ասել է Էսլամին` ըստ նրա մամուլի ծառայության։
Խոսելով ռադիոբժշկության և սննդի ոլորտում միջուկային տեխնոլոգիաների կիրառման մասին՝ նա ընդգծել է, որ ԱԷՕ-ն, չնայած ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներին, ձգտել է ապահովել ծառայությունների անխափան մատուցումը քաղաքացիների կյանքին անմիջականորեն առնչվող ոլորտներում։
Առանձին հայտարարության մեջ նա նաև շնորհավորել է Մոջթաբա Խամենեիին Իրանի Գերագույն առաջնորդի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ հայտարարելով նոր ռազմավարական տեխնոլոգիաների զարգացումը շարունակելու իր պատրաստակամության մասին։
Սկզբնաղբյուրը՝ Ria.ru լրատվական կայք
