Թեհրանը չի ձգտում հրադադարի, այլ մտադիր է դաս տալ ԱՄՆ-ին և Իսրայելին՝ կանխելու նրանց ապագա հարձակումները, երեքշաբթի օրը հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
«Մենք անպայման չենք ձգտում հրադադարի։ Մենք կարծում ենք, որ ագրեսորին պետք է այնպիսի ծանր հարված հասցնել, որ նա հիշի այս դասը և այլևս երբեք չմտածի Իրանի վրա հարձակվելու մասին»,- գրել է նա X սոցիալական ցանցում։
Ղալիբաֆը մեղադրել է Իսրայելին «պատերազմ-բանակցություններ-հրադադար-կրկին պատերազմ» ցիկլի միջոցով իր դիրքերը ամրապնդելու մեջ և ընդգծել, որ Իրանը մտադիր է խզել այս ցիկլը։
Սկզբնաղբյուրը՝ Interfax լրատվական կայք
