Ռուսաստանը հետախուզական տվյալներով չի կիսվել Իրանի հետ։ Ռուսական կողմը դա հայտարարել է երեկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցի ժամանակ,- CNBC News-ին ասել է ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆը։

«Դե, ես հետախուզության աշխատակից չեմ, ուստի չեմ կարող ասել։  Երեկ նախագահի հետ զրույցի ժամանակ ռուսներն ասել են, որ չեն կիսվել [հետախուզական տվյալներով]։ Ահա թե ինչ են նրանք ասել։ Այնպես որ, գիտեք, մենք կարող ենք վստահել նրանց խոսքին, բայց իրականում այդպես են ասել», – ասել է նա լրագրողի հարցին ի պատասխան։

Վիտկոֆը նաև պատմել է, թե ինչպես են ինքը և Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, նախորդ օրը խոսել Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի հետ։

Սկզբնաղբյուրը՝ RBC  լրատվական կայք

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *