Հարավկորեական ավտոարտադրող Hyundai Motor-ը տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրվում է Kia-ի, Hyundai Rotem-ի, Hyundai Mobis-ի և Ազգային հրշեջ գործակալության հետ համատեղ մշակված հրշեջ ռոբոտը: Այն առանձնանում է անհավանական ջերմակայունությամբ և կարող է աշխատել մինչև 800°C ջերմաստիճանում:
Ռոբոտը հիմնված է HR-SHERPA բազմաֆունկցիոնալ հարթակի վրա, որը համատեղում է հեռակառավարման տեխնոլոգիան և այլ համակարգեր՝ ծայրահեղ պայմաններում աշխատելու համար: Մասնավորապես, թափքը հագեցած է ջրային սառեցման համակարգով և հատուկ ջերմամեկուսացմամբ:
Սկզբնաղբյուրը՝ Techcult լրատվական կայք
