ԱՄՆ-ն ընթանում է դեպի Իրանում ցամաքային ռազմական գործողության իրականացում։ Նման հայտարարությամբ հանդես է եկել դեմոկրատ սենատոր Ռիչարդ Բլյումենթալը՝ Սենատում «Էպիկական ցասում» գործողության վերաբերյալ փակ ճեպազրույցից հետո։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ չէր բացառել Իրանում ցամաքային գործողություն իրականացնելու հնարավորությունը։ Ամերիկյան առաջնորդն ասել էր, որ եթե Իսլամական հանրապետության իշխանությունները պահպանեն երկրի նկատմամբ վերահսկողությունը, ապա Միացյալ Նահանգները պատրաստ կլինեն «ցամաքային ուժեր ուղարկել»։

Բացի այդ, Axios-ը, հղում անելով չորս աղբյուրների, գրել էր, որ Թրամփը դիտարկում է Իրան ամերիկյան հատուկ նշանակության ջոկատայիններ ուղարկելու հնարավորությունը՝ իրանական հարստացված ուրանի պաշարների «անվտանգությունն ապահովելու» համար։ ԱՄՆ նախագահը հրապարակավ ընդունել է, որ կարող է հատուկ նշանակության ուժեր ուղարկել՝ հարստացված ուրանի պաշարները զավթելու համար։

Սկզբնաղբյուրը՝ News.am լրատվական կայք

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *