Հանկարծակի ուժեղ վախի ալիք, արագացած սրտխփոց, քրտնարտադրություն, դող, գլխապտույտ և դատապարտվածության զգացում. խուճապային նոպայի ժամանակ մարդիկ զգում են, որ մահանում են, խելագարվում կամ սրտի կաթված են ստանում: Խուճապային նոպաները սովորաբար տևում են 5-ից 20 րոպե, գագաթնակետին հասնելով 10 րոպեում:
Խուճապային նոպաների հիմնական պատճառը ուժեղ սթրեսն է: Համավարակի ընթացքում Հոգեկան հիվանդությունների ազգային դաշինքը (NAMI) հայտնել է տագնապային խանգարումների 5% աճի մասին, որը ներառում է նաև խուճապային խանգարումը: Իրական թվերը, հավանաբար, ավելի բարձր են, քանի որ խուճապային նոպա ապրող յուրաքանչյուր մարդ չէ, որ դիմում է բժշկական օգնության:
Խուճապային նոպայի ժամանակ մարդը այնքան ուժեղ սարսափ է զգում, որ զգում է, որ մահանալու է: Երբեմն վախի զգացումը հանգեցնում է ուշագնացության, բայց դա շատ հազվադեպ է: Նոպաների մեծ մասն անցնում է առանց լուրջ հետևանքների, բայց որոշ մարդկանց համար դրանք կարող են իսկապես վտանգավոր լինել: Օրինակ՝ սրտի իշեմիկ հիվանդություն ունեցող մարդկանց մոտ հաճախակի խուճապային նոպաները կարող են վատթարացնել նրանց առողջությունը: Եթե մեկը ունի սրտի հիվանդություն կամ այլ քրոնիկ հիվանդություններ, որոնք կարող են ազդվել խուճապային նոպաներից, կարևոր է սկսել բուժումը որքան հնարավոր է շուտ:
Սկզբնաղբյուրը՝ Medportal լրատվական կայք
