Մասնագետները Patriot հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգը տեղակայում են Թուրքիայի Մալաթիա նահանգում,- հինգշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարության խոսնակ Զեքի Ակտյուրքը։
«ՆԱՏՕ-ի համատեղ օդային հրամանատարության Ռամշտեյն ավիաբազայից Թուրքիա ուղարկված Patriot հակաօդային պաշտպանության համակարգը այժմ տեղակայվում է Մալաթիայում՝ որպես հակաօդային պաշտպանության ճարտարապետության լրացուցիչ տարր»,-ասել է Ակտյուրքը։
Սկզբնաղբյուրը՝ РИА Новости լրատվական կայք
