ԱՄՆ ֆինանսների նախարարությունը տրամադրեց ընդհանուր լիցենզիա, որը թույլատրում է «ռուսական ծագում ունեցող հում նավթի և նավթամթերքի մատակարարումն ու վաճառքը», որոնք արդեն բեռնված են տանկերների վրա «մարտի 12-ի դրությամբ»։
Ռուսաստանյան նավթի դեմ ԱՄՆ պատժամիջոցները կասեցվել են 30 օրով ։
Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը հայտարարել է, որ պատժամիջոցների կասեցման ենթակա է մոտավորապես 100 միլիոն բարել նավթ։
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը Daily Beast-ում գրել է, որ «կարճաժամկետ միջոցառումը» էական օգուտներ չի բերի Ռուսաստանին, քանի որ այն վերաբերում է միայն «արդեն տարանցման մեջ գտնվող» նավթին։
Ռուսաստանյան նավթի գնման վրա ԱՄՆ-ի արգելքը կապված է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմի հետ. այն հանգեցրել է ստվերային նավատորմի ստեղծման, որի նավերը շրջանցում են պատժամիջոցները։
Ըստ Financial Times-ի՝ նույնիսկ ԱՄՆ որոշումից առաջ Ռուսաստանի բյուջեն օրական լրացուցիչ 150 միլիոն դոլար էր ստանում նավթի վաճառքից։
Սկզբնաղբյուրը՝ BBC լրատվական կայք
