Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ուժեղացնել կազմը։
Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը բարձր է գնահատում Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» եւ Ֆրանսիայի հավաքականի եզրային հարձակվող Մայքլ Օլիսեի որակները եւ պատրաստ է նրա տրանսֆերի համար վճարել 160 միլիոն եվրո,- հաղորդում է Bild-ը։
Օլիսեն երկրորդ մրցաշրջանն է անցկացնում «Բավարիայում»՝ 93 խաղում խփելով 35 գոլ, կատարելով 50 գոլային փոխանցում։
24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 130 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչեւ 2029թ․ հունիս։
Սկզբնաղբյուրը՝ News.am լրատվական կայք
