36 շաբաթական հղիության կամ ավելի ուշ ծնված նորածինների մոտ նորածնային ցնցումները կապված էին հիվանդանոցում բարձր մահացության հետ դուրս գրվելուց առաջ, ամենից հաճախ՝ հիպօքսիկ-իշեմիկ էնցեֆալոպաթիայի պատճառով:

Կենդանի մնացածների մոտ մեկ քառորդը մինչև 5 տարեկանը զարգացրել է էպիլեպսիա, ուղեղային կաթված կամ երկուսն էլ:

Նորվեգացի հետազոտողների կողմից այս թեմայով ուսումնասիրությունը հրապարակվել է Acta Paediatrica ամսագրում:

Հեղինակները անցկացրել են ազգային բնակչության վրա հիմնված ուսումնասիրություն՝ 36 շաբաթական հղիության կամ ավելի ուշ ծնված նորածինների մոտ նորածնային ցնցումների հաճախականությունը և հիմնական պատճառները որոշելու և անբարենպաստ նյարդաբանական հետևանքների ռիսկը գնահատելու համար:

Նրանք օգտագործել են գրանցամատյանի տվյալները և ներառել 892 ժամկետային նորածինների (57.7%-ը՝ տղաներ), որոնց մոտ ախտորոշվել է նորածնային ցնցում և բուժվել 2009-2015 թվականներին:

Սկզբնաղբյուրը՝ Remedium լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *