Կան քաղցկեղային ուռուցքներ, որոնք տարիներ շարունակ աճում են մարդու մեջ՝ առանց որևէ ախտանիշի։

Այս մասին Lenta.ru-ին պատմել է Պետրովի անվան ուռուցքաբանության ազգային բժշկական հետազոտությունների կենտրոնի վիրաբույժ և «Ոչ ապարդյուն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մաքսիմ Կոտովը։

Նրա խոսքով նման ուռուցքների գոյատևման մակարդակը բարձր է։ «Ամենից հաճախ դրանք հայտնաբերվում են պատահականորեն՝ երբ մարդը ենթարկվում է բժշկական հետազոտության կամ հետազոտվում է այլ պատճառով։ Եթե այս հետազոտությունները չլինեին, ուռուցքը երբեք չէր հայտնաբերվի, և այն ոչ մի կերպ չէր ազդի կյանքի տևողության կամ կյանքի որակի վրա», – բացատրել է ուռուցքաբանը։

Սկզբնաղբյուրը՝ Lenta.ru լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *