Հարվածը կատարվել է ի պատասխան Իսրայելի կողմից Իրանի Հարավային Պարս հանքավայրի վրա հարձակումների։

Չորեքշաբթի` երեկոյից ի վեր, Իրանի հետ պատերազմը, ըստ երևույթին, մտել է սրման նոր փուլ։

Իրանի կողմից Կատարի ամենամեծ էներգետիկ օբյեկտի՝ Ռաս Լաֆանի գազային հանքավայրի վրա հարվածները հանգեցրել են նավթի գների կտրուկ աճի, որոնք այժմ մոտենում են հակամարտության սկզբում գրանցված ամենաբարձր ցուցանիշներին։

Այս հարձակումը հաջորդել է Իսրայելի կողմից Իրանի ամենամեծ արդյունաբերական օբյեկտի՝ Հարավային Պարսի գազային հանքավայրի և Ասալույեհ նավթային համալիրի վրա հարվածներին։

Հարձակումներից հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) զգուշացրել է, որ Պարսից ծոցի էներգետիկ ենթակառուցվածքները կրկին դառնում են «օրինական թիրախ»։

Սկզբնաղբյուրը՝ Iran.ru լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *