Երևանի մետրոպոլիտենի աշխատանքի խափանման պատճառով մեծ կուտակումներ են առաջացել մետրոյի կայարաններում։
Մարդիկ փորձում են աշխատանքի վայր հասնել տաքսիներով, ինչը հանգեցրել է տաքսու գների շեշտակի աճի։
Ավելի վաղ NEWS.am—ը հայտնել էր, որ մետրոպոլիտենի աշխատանքների խափանում է տեղի ունեցել, ուղևորներին՝ 10 րոպե սպասելուց հետո, իջեցրել են վագոններից։
Մետրոպոլիտենը հանդես է եկել պարզաբանմամբ, որտեղ նշվում է.
«Հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական խափանում։
Այս պահին մասնագետները տեղում իրականացնում են անհրաժեշտ աշխատանքներ՝ խնդիրը հնարավորինս արագ վերացնելու և երթևեկությունը լիարժեք վերականգնելու համար։
Մինչ այդ մետրոպոլիտենը կանցնի մեկ գծանի երկկողմանի երթևեկության։
Հարգելի՛ ուղևորներ, հայցում ենք Ձեր ըմբռնումն ու ներողամտությունը»։
Սկզբնաղբյուրը՝ News.am լրատվական կայք
