Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ առավոտյան մշտական մարզումները կարող են նվազեցնել սիրտ-մետաբոլիկ հիվանդությունների վտանգը ֆիզիկական ակտիվության համեմատ, որը կատարվում է ավելի ուշ օրվա ընթացքում,- գրել է Medical Xpress-ը։
Վերլուծությունը հիմնվել է 14 հազար մարդու տվյալների վրա, որոնց ակտիվությանը հետեւել են Fitbit սարքերի օգնությամբ՝ ազգային խոշոր հետազոտության շրջանակում։
Մասնակիցներին բաժանել են խմբերի՝ կախված այն բանից, թե օրվա որ ժամին են նրանք սովորաբար կատարել չափավոր ինտենսիվ ֆիզիկական վարժություններ, հաշվի առնելով այն պահերը, երբ նրաց զարկերակը բարձրացել է անընդմեջ 15 րոպեում։
Արդյունքները ցույց են տվել զգալի ասոցիացիաներ. մարդիկ, ովքեր ավելի հաճախ են մարզվել առավոտյան, ավելի ցածր ցուցանիշներ են ունեցել առողջության մի քանի մարկերների գծով։ Մասնավորապես, նրանց մոտ կորոնար հիվանդության առաջացման հավանականությունը ցածր է եղել 31 տոկոսով, արյան բարձր ճնշման վտանգը՝ 18, լիպիդների բարձր մակարդակի հավանականությունը՝ 31, 2-րդ տեսակի դիաբետինը՝ 30, իսկ ճարպակալման հավանականությունը՝ 35 տոկոսով, նրանց համեմատ, ովքեր մարզվել են օրվա ընթացքում ավելի ուշ։
Սկզբնաղբյուրը՝ News.am լրատվական կայք
