Ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ իրանական էլեկտրակայաններին հարվածելու սպառնալիքների` Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետախուզական ծառայությունը հայտարարել է, որ տարածաշրջանից դուրս գտնվող կարևորագույն տեխնոլոգիական կենտրոնները կենթարկվեն հարձակման 48 ժամվա ընթացքում։

Կիրակի օրը X հարթակում հրապարակված գրառման մեջ ԻՀՊԿ-ն հայտնել է, որ փետրվարի 28-ից ի վեր Իրանի զինված ուժերին հաջողվել է կայունացնել իրավիճակը Հորմուզի նեղուցում՝ ստիպելով ԱՄՆ-ին լքել տարածաշրջանում գտնվող իր բազաները և վնասելով ու ոչնչացնելով Իսրայելի ռեժիմի տեխնոլոգիական կենտրոնները։

Այսուհետ Իրանի զինված ուժերը կհետևեն Իսլամական Հանրապետության թշնամիների հետ կապված արտատարածաշրջանային տեխնոլոգիական և քաղաքական օբյեկտներին,- հայտարարել է ԻՀՊԿ-ն ։

Երեկ Թրամփը սպառնացել է ռմբակոծել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքները, եթե Հորմուզի նեղուցը չբացվի 48 ժամվա ընթացքում։

Սկզբնաղբյուրը՝ Iran.ru  լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *