Միլիարդատեր Սաբինա Գետտին հայտնվել է 2026 թվականի Օսկարի մրցանակաբաշխության դրամատիկ միջադեպի կենտրոնում. նրա շքեղ զգեստը խրվել է Dolby Theatre-ի շարժասանդուղքի մեջ։
Հեջ ֆոնդի կառավարիչ Ջոզեֆ Գետտիի 41-ամյա կինը նկարագրել է միջադեպը սոցիալական ցանցերում՝ անվանելով այն «քաոսային» և լի դրամայով։
Կարմիր գորգի համար Սաբինան ընտրել է Ralph Lauren-ի աչքի ընկնող մետաքսե զգեստ՝ բաց մեջքով և երկար ուսով։ Սակայն հենց զգեստի փեշն էր, որ դաժան կատակ խաղաց. գործվածքը խրվել է շարժասանդուղքի մեխանիզմի մեջ՝ բառացիորեն «մեխելով» նրան տեղում։
Սկզբնաղբյուրը՝ News.am լրատվական կայք
