Մոսկվայի կենտրոնում՝ Նիկոլոյամսկայա փողոցում տեղի ունեցած հրդեհի հետևանքով երեք մարդ զոհվել է, ևս չորսը՝ վիրավորվել։

Այս մասին հայտնել են ռուսական լրատվամիջոցները։

Երկու տուժած մահացել է բժշկական օգնություն և վերակենդանացում ցուցաբերելու փորձի ժամանակ։

Հրշեջ-փրկարարական ջոկատներին հաջողվել է փրկել 19 մարդու, այդ թվում՝ հինգ երեխայի։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 86 մարդ և 23 միավոր տեխնիկա։

Սկզբնաղբյուրը՝ Armtimes լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *