Իտալիայի Հռոմ քաղաքում գազի պայթյունի հետևանքով Պիանա դել Սոլե թաղամասում փլուզվել է երեք շենք։
Միջադեպի հետևանքով երկու մարդ ծանր վիրավորվել է։ Մոտ 70 մարդ տարհանվել է։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության և շտապօգնության աշխատակիցներ: Կատարվում է հետաքննություն՝ միջադեպի պատճառը պարզելու համար։
Հրշեջները հայտնել են, որ փլուզման նախնական պատճառը հեղուկ գազի բալոնի պայթյունն է եղել:
Շարունակվում են փլատակների տակ մնացած այլ հնարավոր անձանց որոնումները:
Սկզբնաղբյուրը՝ Armtimes լրատվական կայք
