Իսպանիայի առաջնության 29-րդ տուրում փոխչեմպիոն «Ռեալը» մադրիդյան դերբիում ընդունեց «Աթլետիկոյին» եւ հաղթեց 3:2 հաշվով։
Արքայական թիմից դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։ Աչքի ընկավ նաեւ ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն, որը վերջնամասում կարմիր քարտ ստացավ։
«Աթլետիկոյից» գոլերը խփեցին նիգերիացի հարձակվող Ադեմոլա Լուկմանն ու արգենտինացի պաշտպան Նաուել Մոլինան։
«Ռեալը» 69 միավորով երկրորդն է և առաջատար «Բարսելոնայից» հետ է 4 միավորով։ «Աթլետիկոն» չորրորդն է՝ 57 միավոր։
Սկզբնաղբյուրը՝ News.am լրատվական կայք
