Երկուշաբթի օրը Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Բարաքը քննադատեց երկրի ներկայիս քաղաքական և ռազմական ղեկավարությանը՝ մեղադրելով նրանց Իրանի հետ պատերազմի մասին բացահայտ ստեր տարածելու մեջ և նշելով, որ ռեժիմը պատերազմը դադարեցնելու ռազմավարություն չունի։
«13» հեռուստաալիքին տված հարցազրույցում Բարաքը, որը նախկինում զբաղեցրել է Իսրայելի զինված ուժերի գլխավոր հրամանատարի և պաշտպանության նախարարի պաշտոնները, խիստ գնահատական տվեց Իսրայելի պատերազմներին Գազայում, Լիբանանում և Իրանի Իսլամական Հանրապետությունում։
«Մենք չենք կարող ո՛չ բացել Հորմուզի նեղուցը, ո՛չ էլ ոչնչացնել Իրանի միջուկային և հրթիռային հնարավորությունները, այնպես որ դադարեցրեք մեզ ստել», – ասաց Բարաքը՝ ուղղակիորեն հերքելով ռեժիմի պնդումները Իսլամական Հանրապետությանը դիմակայելու իր կարողության մասին։
Սկզբնաղբյուրը՝ Iran.ru լրատվական կայք
