ԱՄՆ-ն և Իսրայելը, որոնք զինված ագրեսիա են իրականացնում Իրանի դեմ, չեն հաջողի փոխել ռեժիմը Թեհրանում,- այս կարծիքը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում կիսել է Ավստրիայի նախկին արտգործնախարար և Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի G.O.R.K.l. կենտրոնի տնօրեն Կարին Կնեյսլը։
«Սա առաջին անգամը չէ, որ նրանք քննարկում են ռեժիմի փոփոխությունը Իրանում, բայց վերջին 26 տարիների ընթացքում, որքան ես հիշում եմ, և նույնիսկ դրանից առաջ որոշում կայացնողները բազմիցս եզրակացրել են, որ դա անհնար է նրա չափերի պատճառով։ Նման երկրում իրերի կարգը փոխելը այդքան էլ հեշտ չէ», – ասել է նա։
Սկզբնաղբյուրը՝ Ria.ru լրատվական կայք
