Իրանի Խոնդաբի ծանր ջրի արտադրության գործարանը հարվածների հետևանքով զգալի վնաս է կրել և այլևս չի գործում,- հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ)։
«Արբանյակային պատկերների և օբյեկտի տեղեկատվության անկախ վերլուծության հիման վրա ԱԷՄԳ-ն հաստատում է, որ Խոնդաբի ծանր ջրի արտադրության գործարանը, որի վրա Իրանը հայտնել է մարտի 27-ին հարձակման մասին, զգալի վնաս է կրել և այլևս չի գործում», – ասվում է ԱԷՄԳ-ի հայտարարության մեջ։
Օբյեկտում որևէ միջուկային նյութ չի եղել։
Ուրբաթ օրը Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությունը հայտնել է, որ իր միջուկային ծրագրի հետ կապված օբյեկտը ենթարկվել է երկու իսրայելական հարձակման։
Սկզբնաղբյուրը՝ Interfax լրատվական կայք
