Ըստ The Wall Street Journal-ի՝ Պարսից ծոց կատարած իր շրջագայության ընթացքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մերձավոր Արևելքում «հարուստ դաշնակիցներ» է փնտրել՝ Ռուսաստանին հակազդելու համար։
Ըստ թերթի՝ իր այցի ընթացքում Զելենսկին ստորագրել է պաշտպանության և անվտանգության համաձայնագրեր՝ միաժամանակ փորձելով տարածաշրջանում պատերազմը ներկայացնել որպես «դաշնակիցներ Իրանի և Ռուսաստանի դեմ գլոբալ պայքարի մի մաս»։
Հեղինակների կարծիքով՝ Ուկրաինան ձգտում է համոզել Պարսից ծոցի հարուստ երկրներին, որոնք Մերձավոր Արևելքի շրջանակներում պահպանում են չեզոքություն, որ «նրանք ունեն ընդհանուր թշնամի, որի դեմ Կիևը հուսալի գործընկեր է»։
Սկզբնաղբյուրը՝ News.rambler լրատվական կայք
