«Ավատար» տիեզերքի երկրպագուները ստիպված կլինեն սպասել մինչև 2029 թվականը՝ Պանդորայի կախարդական աշխարհ վերադարձին։

Disney-ը հրապարակել է 2026-2029 թվականների առաջիկա թողարկումների ցանկը։ Իսկ ցանկի ամենավերջում «Ավատար» ֆրանշիզայի չորրորդ մասն է, որի պրեմիերան կկայանա 2029 թվականի դեկտեմբերի 21-ին։

Սեմ Ուորթինգթոնը, Զոի Սալդանան, Սիգուրնի Ուիվերը, Սթիվեն Լենգը, Ունա Չապլինը և բնօրինակ պատմության այլ աստղեր կկրկնեն իրենց դերերը։ Միշել Յեոն («Ամեն ինչ, ամենուր») նույնպես միացել է դերասանական կազմին՝ որպես բժիշկ Կարինա Մոուգ։ Անկասկած, ռեժիսորը կլինի Ջեյմս Քեմերոնը։

Սկզբնաղբյուրը՝ Showbiz լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *