Ապրիլի 13-ից Ամիօ բանկի Վարչության նախագահ է նշանակվել Անդրանիկ Գրիգորյանը։ Ունենալով ավելի քան 25 տարվա փորձ բանկային ոլորտում՝ Անդրանիկ Գրիգորյանը բանկ է բերում ռազմավարական հարուստ փորձ և կառավարման բարձր կարողություններ։

Նրա մասնագիտական ուղին ներառում է երկար տարիների գործունեություն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում, որտեղ նա կարևոր դեր է ունեցել ֆինանսական կայունության և կարգավորման համակարգերի զարգացման գործում։ Վերջին տարիներին նա զբաղեցրել է Հայաստանի առաջատար բանկերից մեկի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը։

Նշանակումը հանդիսանում է Ամիօ բանկի ռազմավարական զարգացման շարունակականության և հաճախորդակենտրոն աճի ապահովման կարևոր քայլ։

Բանկը վստահ է, որ նոր ղեկավարի առաջնորդությամբ կշարունակի իր կայուն զարգացումը և կուժեղացնի իր դիրքերը շուկայում։

Սկզբնաղբյուրը՝ Armtimes  լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *