Դիսնեյի նոստալգիան շարունակվում է։ Այս անգամ երկրպագուներին հուզել է Սելենա Գոմեսի և Դեմի Լովատոյի կողմից հրապարակված լուսանկարը։
Սելենա Գոմեսը և Դեմի Լովատոն վերամիավորվել են հրապարակայնորեն՝ գրեթե 10 տարվա ընթացքում առաջին անգամ։ Սելենան մասնակցել է Դեմիի «It’s Not That Deep» շրջագայության բացմանը և համերգից հետո լուսանկարներ տարածել սոցիալական ցանցերում։
Instagram-ի Stories-ում երգչուհին չի թաքցրել իր հույզերը և իր վաղեմի ընկերուհուն ողողել հաճոյախոսություններով։ Սելենան շոուն անվանել իր լավագույններից մեկը և հատկապես գովաբանել Դեմիի վոկալը։ Լովատոն ավելի ուշ վերահրապարակել է լուսանկարը և շնորհակալություն հայտնել Սելենային այցելության համար։
Սկզբնաղբյուրը՝ Showbiz լրատվական կայք
