BBC-ի լրագրողների կողմից բացահայտված բրիտանական իրավաբանական ընկերությունների և խորհրդատուների ստվերային ցանցը օգնում է միգրանտներին ձևացնել, թե համասեռամոլ են՝ Մեծ Բրիտանիայում մնալու համար հազարավոր ֆունտ ստեռլինգ ստանալու դիմաց։

Մեծածավալ գաղտնի հետաքննության առաջին մասում մենք բացահայտում ենք, թե ինչպես են միգրանտներին, որոնց վիզաները շուտով կավարտվեն, տրամադրվում կեղծ «գաղտնի պատմություններ» և սովորեցվում կեղծել ապացույցներ, ինչպիսիք են գրավոր առաջարկությունները, լուսանկարները և բժշկական տեղեկանքները։

Այս ամենն օգտագործելով՝ միգրանտները դիմում են ապաստանի համար՝ պնդելով, որ համասեռամոլ են և վախենում են իրենց կյանքի համար, եթե վերադառնան Պակիստան կամ Բանգլադեշ։

Մեծ Բրիտանիայի Ներքին գործերի նախարարությունը, մեկնաբանելով մեր հետաքննության արդյունքները, հայտարարել է. «Համակարգը չարաշահելու փորձ կատարող յուրաքանչյուր ոք կենթարկվի օրենքի ողջ խստությամբ, այդ թվում՝ կարտաքսվի Մեծ Բրիտանիայից»։

Սկզբնաղբյուրը՝ BBC լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *