Գերմանիայում գործարկվել է նոր որոնողական համակարգ, որը թույլ է տալիս մարդկանց պարզել, թե արդյոք իրենց նախնիները պատկանել են Նացիստական կուսակցությանը Ադոլֆ Հիտլերի գահակալության ժամանակ։
Ավստրիայի բնակիչ Քրիստիան Ռայները BBC-ին ասել է, որ իր պապի անունը գտել է տվյալների բազայում «վայրկյանների ընթացքում»։
«Ես պարզեցի, որ նա դարձել է Նացիստական կուսակցության անդամ 1938 թվականի ապրիլի 21-ի մոտավորապես օրը՝ Անշլյուսից [երբ Հիտլերը բռնակցեց Ավստրիան] ընդամենը մի քանի օր անց», – ասել է Ռայները։
Համակարգը թույլ է տալիս որոնել Նացիստական կուսակցության մի քանի միլիոն անդամական քարտերի տվյալների բազայում (NSDAP-Mitgliederkartei):
«Նա NSDAP-ին միանալու դիմում է ներկայացրել Ավստրիայում դրա օրինականացումից ընդամենը հինգ օր անց», – շարունակում է Ռայները, որը նախկինում խմբագրել է ավստրիական Profil ամսագիրը։
Սկզբնաղբյուրը՝ BBC լրատվական կայք
