Ավելի վաղ նախաճաշելը և գիշերը ավելի երկար քնելը կարող են կապված լինել մարմնի ավելի ցածր քաշի հետ։ Այս եզրակացությանն են հանգել Բարսելոնայի Գլոբալ առողջության ինստիտուտի հետազոտողները։ Արդյունքները հրապարակվել են վարքային սննդի և ֆիզիկական ակտիվության միջազգային հանդեսում (IJBNPA):
Գիտնականները վերլուծել են 40-ից 65 տարեկան ավելի քան 7000 մարդկանց տվյալներ և հետևել նրանց քաշի փոփոխություններին հինգ տարվա ընթացքում։ Պարզվել է, որ նրանք, ովքեր ավելի վաղ են ընթրում, նախաճաշում օրվա առաջին կեսին և չեն ուտում կերակուրների միջև ընկած ժամանակահատվածում, միջինում ունեն ավելի ցածր մարմնի զանգվածի ինդեքս։
Հեղինակները սա վերագրում են ցիրկադային ռիթմերի՝ մարմնի ներքին կենսաբանական ժամացույցի գործունեությանը։
Օրվա առաջին կեսին ուտելն ավելի լավ է համապատասխանում բնական նյութափոխանակության գործընթացներին, ինչը կարող է նպաստել կալորիաների ավելի արդյունավետ այրմանը և ախորժակի վերահսկմանը։
Եվ հակառակը, ուշ նախաճաշելը և հաճախակի խորտիկները կապված էին մարմնի ավելի բարձր զանգվածի ինդեքսի հետ։
Սկզբնաղբյուրը՝ Lenta.ru լրատվական կայք
