Վերջապես լուծվել է Գիզայի Մեծ բուրգի կառուցման առեղծվածը։ Նոր հետազոտությունները ենթադրում են, որ բուրգի եզրերին անմիջապես կառուցված պարուրաձև թեքահարթակների բազմալիք համակարգը թույլ է տվել հին աշխատողներին բարձրացնել և տեղադրել մինչև 15 տոննա քաշով միլիոնավոր հսկայական քարեր՝ առանց ժամանակակից սարքավորումների օգտագործման։
Հետազոտող Վիսենտե Լուիս Ռոսել Ռոիգը ստեղծել է եռաչափ մոդել՝ ցույց տալու համար, թե ինչպես կարող էր բազմաշերտ համակարգը հաղթահարել շինարարության արագ տեմպը։
Մոդելավորման արդյունքները ցույց են տալիս, որ բլոկները կարող էին տեղադրվել յուրաքանչյուր չորսից վեց րոպեն մեկ, ինչը շինարարության մոտավոր ժամանակը կազմում էր 13.8-ից 20.6 տարի։ Հաշվի առնելով քարհանքը, նյութերի տեղափոխումը Նեղոսով և աշխատողների համար նախատեսված ընդմիջումները` ընդհանուր ժամանակը աճում է մինչև 20-27 տարի, ինչը համապատասխանում է պատմական տվյալներին և Գիզայի 27-ամյա գահակալությանը։ Ռոյգը սկսեց մշակել գաղափարը 2020 թվականին՝ բուրգի մասին վավերագրական ֆիլմ դիտելուց հետո` ձեռքով արված ուրվագծերից անցում կատարելով շինարարության գործընթացը բլոկ առ բլոկ սիմուլյացնող լիարժեք եռաչափ մոդելի։
Սկզբնաղբյուրը՝ Science լրատվական կայք
