Ուկրաինացի միլիարդատեր Ռինատ Ախմետովը Մոնակոյում ձեռք է բերել շքեղ բնակարան 471 միլիոն եվրոյով, և այս գործարքն արդեն անվանվել է համաշխարհային անշարժ գույքի պատմության մեջ ամենաթանկը, հաղորդում է Bloomberg-ը։
Այս հինգհարկանի բնակարանը գտնվում է գտնվում է Մոնակոյի հեղինակավոր նոր Mareterra թաղամասում՝ Եվրոպայի ամենաթանկ և փակ բնակելի տարածքներից մեկում, որը ստեղծվել է հատուկ գերհարուստ գնորդների համար։ Համալիրը համարվում է իշխանության էլիտար կառուցապատման նոր ալիքի խորհրդանիշ, որտեղ ճարտարապետությունը, գաղտնիությունը և Միջերկրական ծովի տեսարանները դառնում են արժեքի հիմնական տարրեր։
Բնակարանը զբաղեցնում է մոտ 2500 քառակուսի մետր բնակելի տարածք՝ չհաշված ընդարձակ բաց պատշգամպները։ Ներսում կա 21 սենյակ, մասնավոր լողավազան, ջակուզի և ութ կայանատեղի՝ Մոնակոյում բացառիկ կարգավիճակի նշան, որտեղ հողի յուրաքանչյուր քառակուսի մետրը թանկ է:
Սկզբնաղբյուրը՝ Style.news լրատվական կայք
