«Երևան ավտոբուս» ՓԲԸ–ի խոսնակ Գեղամ Ասատրյանը մանրամասներ է հայտնել այսօր՝ ապրիլի 23–ին՝ կեսօրին մոտ , Մյասնիկյան պողոտայում թիվ 53 ավտոբուսի մասնակցությամբ վթարից։

Դեպքի վայրում նա NEWS.am–ի հետ զրույցում նշեց. «Նախնական տեղեկություններով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է ավտոբուսին, բացի այդ՝ այս գոտուց մեկ այլ մեքենա թռել է հանդիպակաց գոտի։ Բուժհաստատություններ տեղափոխված քաղաքացիներ կան, ոչ ավտոբուսից, այլ մյուս մեքենաներից։

Տեսախցիկներ կան ավտոբուսում, կտեսնենք՝ ինչպես է եղել։ Ավտոբուսը կանգառում կայանված է եղել, վարորդը առողջական որևէ խնդիր չունի, պարզապես վախեցած է»։

Ականատեսներից մեկը NEWS.am–ի հետ զրույցում հուզված պատմել էր. «Ճիշտն ասած, բոլորս էլ շատ վախեցանք։ Ուժեղ ձայն լսվեց ու ծուխ է լցվել ավտոբուսի մեջ։ Բոլոր ուղևորներն ընկան, բայց չեմ կարծում, որ լուրջ վնասվածքներ են ստացել, ուղղակի շատ վախեցանք բոլորս։ Ավտոբուսի վարորդն էլ էր վախեցած, ջուր տվեցին։

«Մերսեդեսի» վարորդի կողքի նստած տղային դուրս բերեցին, կենդանի էր, բայց դեմքը ջնջխվել էր։ Տարան իրեն»։

Սկզբնաղբյուրը՝ News.am  լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *