Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվեց Մադրիդի «Աթլետիկոյին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:
44-րդ րոպեին 11-մետրանոցն արդյունավետ իրացրեց անգլիական ակումբի եւ Շվեդիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Դյոկերեշը:
56-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց իսպանական թիմի արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը, որը դիպուկ իրացրեց 11-մետրանոցը:
Սկզբնաղբյուրը՝ Sport.news լրատվական կայք
