Երկուշաբթիից սկսած՝ Միացյալ Նահանգները օգնություն կցուցաբերի Հորմուզի նեղուցում արգելափակված և այնտեղից հեռանալու փորձ անող նավերին,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

ԱՄՆ նախագահը հավելել է, որ Միացյալ Նահանգներն օգնություն կցուցաբերի Վաշինգտոնի և Թեհրանի միջև հակամարտությանը չմասնակցող երկրների նավերին։ Նա նաև ընդգծել է, որ այդ նավերը չեն վերադառնա Հորմուզի նեղուց, մինչև իրանական ճգնաժամը չլուծվի։

Գործողությունը սկսելու որոշումը կայացվել է երրորդ երկրների դիմումներից հետո, որոնք խնդրել են ազատել իրենց նավերն արգելափակված ծովային միջանցքից,- ասել է Թրամփը:

ԱՄՆ նախագահի խոսքով՝ դա մարդասիրական գործողություն է, քանի որ արգելափակված նավերի նավաստիները հաճախ տառապում են սովից և այլ խնդիրներից։

Թրամփը գործողությունն անվանել է «Ազատության նախագիծ» և կոչ է արել չխանգարել դրա իրականացմանը:

Սկզբնաղբյուրը՝ 24 news լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *