ԵՄ-ն հանձնառու է աջակցել Հայաստանի ազգային անվտանգությանը, կարող եք ապավինել մեզ։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ճեպացրույցի ժամանակ ասաց ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտան։

«Հայաստանը կարող է ապավինել Եվրոպական միությանը այս փոխակերպող ուղին միասին անցնելու համար: Մենք հավասարապես հանձնառու ենք աջակցել Հայաստանի դիմակայությանը և ազգային անվտանգությանը: Հայաստանում Եվրամիության նոր գործընկերության առաքելությունը կօգնի ամրացնել ճգնաժամերին արձագանքելու կարողությունը և կնպաստի երկրի երկարաժամկետ կայունությանը: Ավարտելով գագաթնաժողովը կցանկանայի ընդգծել մեր համատեղ առաջընթացի նվաճումները, մեր հետապնդած ընդհանուր նպատակները՝ կայունություն, ժողովրդավարություն, խաղաղություն և Հայաստանի համար բարեկեցություն: Մենք շարունակելու ենք ուղղորդել մեր ջանքերը հետայսու»,- ասաց նա:

Սկզբնաղբյուրը՝ 24.news  լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *