Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցիհայկական առաքելական եկեղեցի Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Շուշի քաղաքում։ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի կենտրոնն է։ Գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Տաճարը հիշատակվում է Մեսրոպ Տախիդյանի «Ճամփորդություն դեպի Հայաստան» գրքում (1820 թ.)։ Շահեն Մկրտչյանի կարծիքով դա այն պատճառով է, որ զանգակատունը կառուցվել է եկեղեցուց ավելի վաղ, և տաճարի տեղում եղել է 18-րդ դարի մի այլ եկեղեցի։

Մինչ նոր եկեղեցին կառուցելը ճարտարապետները կանգնել են մի մեծ խնդրի առջև՝ բանն այն էր, որ ամեն պատարագից առաջ հարկավոր էր, որ պատարագիչ քահանան մեղքերի թողություն խնդրեր մեկ այլ քահանայից, և լսեր այս խոսքերը. «Թող քո ականջները լսեն, թե ինչ են բարբառում քո շուրթերը», սակայն եկեղեցին ուներ միայն մեկ քահանա, այդ իսկ պատճառով ճարտարապետներ որոշեցին կառուցել մի ընդհատակյա սենյակ, որտեղ տեղի կունենար հրաշքը՝ քահանան թողություն էր խնդրում լսելով իր սեփական ձայնը՝ ասելով. «Թող իմ ականջները լսեն, թե ինչ են բարբառում իմ շուրթերը»։ Այս երևույթը միակն է աշխարհում և այն մինչև հիմա էլ գործում է Շուշիի Ս. Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում։

Զանգակատունը կառուցվել է շուշեցի Աբրահամ Խանդամիրյանցի կողմից։ Զանգակատան արևելյան պատին կա արձանագրություն, որն ասում է.

(Կառուցվել է) զանգակատունը Գաբրիէլ Յովսէփեան-Բատիրեանցի յիշատակին, ով Ղազանչից է, Մկրտիչ Մարգարեան-Խանդամիրեանցի, նրա կնոջ Բալասնի և որդիների Արուպէ և Ստեփանէ և բոլոր Ղազանչեցիների յիշատակին։ Փառք Աստծուն, և թող փրկուեն բոլոր կենդանի և մահացածների հոգիները։ 1858 թվականի ամառ։

Կառուցման թվերը գրված են հարավային պատի վերևի հատվածում։

Եկեղեցուց քիչ հեռու, արևմտյան թևի վրա տեղադրված է եռահարկ զանգակատունը: Երկրորդ հարկի  անկյուններում հրեշտակների չորս արձանիկներ են, որոնք խրոխտ տեսքով փող են փչում: Այդ հրեշտակներից մեկը պատկերված է Շուշի քաղաքի զինանշանի վրա՝ որպես քաղաքի խորհրդանիշ: Զանգակատունն ունի նաև դրվագազարդ գոտի, որը քարի փորագրության անզուգական օրինակ է:  Մեզ հայտնի են զանգակատան կառուցման և ժամանակը, և կառուցողները: Արևելյան պատի ընդարձակ արձանագրությունից տեղեկանում ենք, որ զանգակատունը կառուցել է շուշեցի Աբրահամ Խանդամիրյանցը՝ ի հիշատակ Գաբրիել Հովսեփյան-Բատիրյանցի, ով ծնունդով ղազանչեցի էր և ուխտավոր Մկրտիչ Մարգարյան-Խանդամիրյանցի, նրա կնոջ՝ Բալասանի, որդիներ՝ Արուպի ու Ստեփանի, ինչպես նաև բոլոր ղազանչեցիների: Հարավային պատի վերևի հատվածում նշված է զանգակատան կառուցման թվականը՝ 1858 թ. ամառ: Այս գրառումից դժվար չէ նկատել, որ զանգակատունն ավելի վաղ է կառուցվել, քան Սբ. Ամենափրկիչ տաճարը  (1868 թ.): Սովորաբար նախ կառուցվում է եկեղեցին, հետո նոր զանգակատունը: Սբ. Ամենափրկիչի դեպքում այդպես չէ, և դա բացատրվում է նրանով, որ նրա տեղում եղել է ավելի հին՝ թերևս 18-րդ դարում կառուցված եկեղեցի, որը քանդվել է անհայտ պատճառով (հավանաբար պակաս ճարտարապետական արժեք է ունեցել) և նրա տեղում կառուցվել է նորը՝ ավելի շքեղ եկեղեցի՝ ինչպիսին համարվում է  Սբ. Ամենափրկիչը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *