ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի ու ավելի է հիասթափվում Իրանի հետ բանակցություններից և լրջորեն դիտարկում է լայնամասշտաբ ռազմական գործողությունները վերսկսելու հնարավորությունը։ Սպիտակ տան ղեկավարի «համբերությունը հատնում է» Հորմուզի նեղուցի շարունակվող շրջափակման և Իրանի ղեկավարության ներսում առկա ենթադրյալ պառակտման պատճառով, ինչը, նրա կարծիքով, թույլ չի տալիս Թեհրանին զիջումների գնալ միջուկային հարցերի շուրջ։ Հեռուստաալիքի զրուցակիցները նշել են, որ Իրանի վերջին առաջարկը, որը Թրամփը որակել է որպես «բացարձակապես անընդունելի» և «անիմաստ», ստիպել է Սպիտակ տանը կասկածի տակ դնել բանակցություններին լուրջ մոտեցում ցուցաբերելու հարցում իրանական կողմի պատրաստակամությունը։

Միևնույն ժամանակ, CNN-ի աղբյուրները նշում են, որ նախագահի վարչակազմի ներսում հակամարտության շարունակման վերաբերյալ տեսակետները տարբեր են։ Մասնավորապես, Պենտագոնը կողմ է Իրանի նկատմամբ ավելի կոշտ մոտեցմանը՝ նրան բանակցությունների սեղան վերադարձնելու նպատակով։ Զինվորականներն առաջարկում են նոր հարվածների միջոցով էլ ավելի թուլացնել իրանցիների դիրքերը։ Վարչակազմի այլ ներկայացուցիչներ, սակայն, դեռևս կարծում են, որ պետք է շանս տալ դիվանագիտությանը։ Բացի այդ`  Թրամփի շրջապատից շատերը ցանկանում են, որ պակիստանցի միջնորդներն ավելի անկեղծ ու ուղղամիտ լինեն իրանցիների հետ շփումներում։ Ամերիկացի որոշ պաշտոնյաներ կասկածում են՝ արդյոք պակիստանցիները բանակցությունների ընթացքից նախագահի դժգոհությունը փոխանցում են հենց այն նույն ոճով ու շեշտադրումներով, ինչպես ինքն է անում։ Ավելին, նրանք կարծում են, որ Պակիստանը ԱՄՆ-ին է ներկայացնում իրանական կողմի դիրքորոշման «ավելի լավատեսական տարբերակը»։

Սկզբնաղբյուրը՝ News.am  լրատվական  կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *